ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Քննարկվեցին ստուգումների արդյունքները. moh.am
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեցին Պետական առողջապահական գործակալության վերահսկողության բաժնի մասնագետների կողմից պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններում կատարվող ուսումնասիրությունների արդյունքներն ու դրանց արդյունավետությունը։ Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
Ներկայացվեց, որ 2013 և 2014 թվականներին «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրերով նախատեսված, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված չափորոշիչներով իրականացվել է 110 ստուգում։
Ուշադրության կենտրոնում են եղել բուժօգնության կազմակերպման և ծավալների համապատասխանությունը, մատուցված ծառայությունների որակի ապահովումը, ստացված ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետությունը և պայմանագրով ամրագրված այլ պահանջների կատարումը։ Բացահայտված խախտումների և թերացումների կապակցությամբ տրվել են հանձնարարականներ։
ՊԱԳ-ի պետ Սարո Ծատուրյանը հավելեց, որ վերահսկողության բաժնի գործառույթը ՊԱԳ-ի կողմից իրականացվող վերահսկողության փոքր մասն է կազմում։ «Դա կատարվում է ամենօրյա ռեժիմով` բժշկական հիմնարկներից հաշվետվությունների ընդունման ընթացքում։ Բոլոր դեպքերը մանրամասն ուսումնասիրվում և շատ թերություններ վերացվում են հենց այդ ժամանակ»։ Նա նաև ներկայացրեց, որ պլանային ստուգումներից բացի մեծ ծավալի արտապլանային ուսումնասիրություններ ևս կատարվում են։
Նման անհրաժեշտություն է առաջանում հատկապես նոր ծրագրերի ներդրման ժամանակ։ Ներկայացվեցին նաև ինչպես ստուգվող բժշկական կազմակերպությունների, այնպես էլ հիվանդության պատմագրերի ընտրության սկզբունքները։
Արմեն Մուրադյանը հանձնարարեց մշակել ստուգաթերթեր, որպեսզի աշխատանքներն ավելի արագ ու համակարգված լինեն։ «Այս ուղղությամբ նախարարությունում մեծ աշխատանք է տարվում, օրենսդրական դաշտն է հստակեցնում։ Սա հստակ և խիստ մոտեցումներ ցուցաբերելու հիմք է ապահովում»,-ասաց նախարարը` խորհրդակցությանը մասնակցող ՊԱԳ վերահսկողության բաժնի աշխատակիցներին հանձնարարելով առավել կտրուկ լինել հերթագրման կարգի պահպանման հարցում։
«Անգամ ամենազարգացած երկրներում հերթագրումներ են կատարվում։ Սակայն դա պետք է լինի արդար և թափանցիկ»,-ասաց Արմեն Մուրադյանը` նշելով, որ բուժհիմնարկների ղեկավարներն անձամբ պետք է հսկեն հերթագրման հաստատված կարգի ապահովումը։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկված տարբեր ծրագրերի որակի ապահովման, պետական բյուջեից հատկացված միջոցների արդյունավետ ծախսման, ստուգումների արդյունավետության բարձրացման և այլ հարցերի առթիվ իր տեսակետը հայտնեց նաև Արա Բաբլոյանը։
«Ստուգումներն օգտակար են թեկուզ այն պատճառով, որ ամենօրյա աշխատանքում միշտ հնարավոր է սխալվել, իսկ թերացումները կողքից ավելի շուտ է նկատվում»,-ասաց Արա Բաբլոյանը։ Նա կարևորեց հատկապես պետական միջոցների արդյունավետ ծախսումը, տարբեր ծրագրերի ծավալների նույնականացումը։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարեց, ամիսը մեկ անգամ ՊԱԳ-ի վերահսկողության բաժնի կատարած աշխատանքների հաշվետվություն ներկայացնել ։
08.06.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







